-
30.01.2018|
08:46
Տեր, գիտե՞ս որն է Քո և սատանայի հիմնական տարբերությունը. այն, որ կարճ ժամանակով այս աշխարհ եկած խեղճ մահկանացուն Քեզ հավատարիմ մնալու համար անասելի տառապանքներ պիտի քաշի և իր կենդանության օրոք Քեզնից ոչինչ չստանա:
-
29.01.2018|
18:11
Ռուսաստանում 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանը:
-
29.01.2018|
18:11
Մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները ներկայացվում են հայ ընթերցողներին: «Բուկինիստ» գրախանութների ցանցի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում փետրվարի 3-ին, ժամը 18:00 տեղի կունենա համաշխարհային բեսթսելեր Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի շնորհանդեսը: Մոտիվացիոն գրականության այս նմուշը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
-
29.01.2018|
14:25
Նյու Յորքում կայացել է Ամերիկյան ձայնագրման ազգային ակադեմիայի «Գրեմմի» մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը։ «Տարվա ալբոմ» է ճանաչվել Բրունո Մարսի 24K Magic ալբոմը։
-
29.01.2018|
14:09
Փետրվարի 7-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը։
-
28.01.2018|
14:54
Փարիզում երեկ ավարտվել է Բարձր նորաձևության շաբաթվա ցուցադրությունը, որի առանձնահատկությունն է դարձել հանրահայտ նկարիչների կտավների հերոսների հանդերձանքի վերարտադրումը: Ստացվել են սքանչելի կերպար-կտավ-զգեստներ:
-
28.01.2018|
00:14
Ամռանը կբացվի Լուսինե Զաքարյանի թանգարանը (Երևան, Կողբացի 42 հասցեում): Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մշակութային այս օջախը կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: Ցուցադրության գիտական հայեցակարգը կմշակի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:
-
27.01.2018|
16:26
Փետրվարի 2-ին` ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Ալեքսեյ Հեքիմյանի սիրված ու սպասված երգերը։ Համերգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
-
26.01.2018|
15:07
Հունվարի 29-ին, ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հուշարձանի բացման արարողությունը, որը հեղինակել է հայտնի քանդակագործ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն: Արարողությունը կկայանա աշխարհահռչակ տենորի ծննդյան օրը:
-
26.01.2018|
13:33
Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա Լիդիցեի գեղեցիկ արվեստների 45-րդ միջազգային պատանեկան ցուցահանդեսի մրցանակների հանձնման արարողությունը: