-
04.09.2017|
17:57
«Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանների տարածքներում կազմակերպվում են բացօթյա կինոցուցադրություններ` հանրության դատին հանձնելով հայ և համաշխարհայինկինոարտադրությանլավագույնֆիլմերը: Ծրագիրը կյանքի է կոչվել մշակույթի նախարարի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռությամբ:
-
28.07.2017|
10:03
Կան մարդիկ, որոնց աշխատանքն անմիջականորեն կապված է գրքերի հետ: Ովքե՞ր են նրանք: Ի՞նչ են փնտրում գրքերում աշխատանքային ժամերին ու աշխատանքից դուրս: Ո՞ր հեղինակներին են նախընտրում, ի՞նչ գրքերի սպասում: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք մշակույթի նախարարության գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ, նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի «Կամար» էլեկտրոնային թերթի հիմնադիր-խմբագիր ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:
-
28.07.2017|
09:43
«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս, արվեստաբան ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆՆ է: Զրույցի առիթը նրա «Բազմանկյուն» ժողովածուն է, որում ամփոփված են պատմվածքներ, վիպակ, իրապատումներ, արվեստաբանական և այլ հոդվածներ, հարցազրույցներ, դիմանկարներ:
-
25.07.2017|
10:58
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է համերգաշրջանի վերջին համերգը:
-
25.07.2017|
10:44
Հուլիսի 12-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում բացվեց Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկան միության նախագահ Կարեն Աղամյանը և ճանաչված արվեստաբան, Այվազովսկու հայկական ծագումն աշխարհում հիմնավորող Շահեն Խաչատրյանը:
-
25.07.2017|
10:42
Զրուցակիցս է գեղանկարիչ ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ, Հայաստանի նկարիչների միության քարտուղարը, նախկին որսորդը, առհասարակ հետաքրքիր մի մարդ և ստեղծագործող: Նրա հետ խոսեցինք կերպարվեստից և բնությունից:
-
22.07.2017|
22:18
Օրեր առաջ բացվել է Շերլոք Հոլմսի մասին առաջին և միակ հայերեն կայքը՝ holmes.am, որտեղ ցանկացած մարդ կարող է անվճար և առանց գրանցվելու ընթերցել հայերեն թարգմանությամբ ավելի քան 34 պատմվածք, 3 վիպակ և 14 գիրք Շերլոք Հոլմսի մասին, իսկ նրանցից շատերը՝ ոչ միայն կարդալ, այլև լսել: Այն իր տեսակի մեջ միակ հայերեն կայքն է՝ նվիրված որևէ գրական հերոսի, և առաջինն է՝ դետեկտիվ գրականության վերաբերյալ:
«Իրատեսի» զրուցակիցը holmes.am կայքի հիմնադիր ՀԱՅԿ ԱՓՐԻԿՅԱՆՆ է։
-
22.07.2017|
09:58
Թումո կենտրոնի նոր նախաձեռնությունը՝ անալոգային արվեստների և արհեստների զարգացմամբ զբաղվող «Թումո ստուդիաները» համագործակցում է Արվեստ Հայաստան հիմնադրամի հետ՝ Standart ժամանակակից արվեստի տրիենալեի դասընթացների ծրագրի շրջանակներում։
-
21.07.2017|
09:01
«Marketers Community» հիմնադրամը հայտարարում է Հայաստանում առաջին բիզնես դպրոցի մեկնարկի մասին: Դասընթացները կանցկացվեն «Կոնգրես» հյուրանոցում՝ շաբաթական 2 օր, երեկոյան ժամերին: Բիզնես դպրոցն իր դռները կբացի սեպտեմբերի 11-ին: Մեկ տարվա կուրսի տևողությունը 6 ամիս է, յուրաքանչյուր տարվա մասնակիցների քանակը` մինչև 35: Սովորել կարող են 18 տարեկանից բարձր քաղաքացիները:
-
21.07.2017|
09:00
Թանգարանային կրթության կենտրոնի, Դի-Վի-Վի Ինթերնեյշնըլի (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) հայաստանյան կենտրոնի և Գերմանիայի թանգարանների ասոցիացիայի միջև 2016 թ. նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հայաստանյան թանգարաններից ընտրված 11 մասնագետներ հուլիսի 3-9-ին վերապատրաստման դասընթաց են անցել Գերմանիայի թանգարաններում: