Հոկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Պարարվեստի պետական թատրոնը կներկայացնի Ջ. Ռոդարիի «Չիպոլինո» մանկական երաժշտական բեմադրության պրեմիերան (բեմադրիչ՝ Ռաֆայել Գրիգորյան):
Հոկտեմբերի 1-ին Ստամբուլում կայացել է «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը: Մրցույթին մասնակցել են 54 երկիր, այդ թվում` Հայաստանը:
«Արվարձան» մշակութային կենտրոնը CEC ArtsLink-ի հետ համատեղ և նրանց Global Art Lab ծրագրի ներքո ներկայացնում է Արսենի Ժիլյաևի նոր նախագիծը՝ «ԵԱՊԹ», որը նվիրված է ապագայի պոտենցիալ սցենարների ուսումնասիրությանը և թանգարանային ցուցադրության փորձարարական ձևերին:
Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահներում Երևանի տոնին ընդառաջ խորհրդանշական ցուցահանդեսներ են բացվել։ Այս մասին տեղեկացնում եմ Երևանի քաղաքապետարանից:
Հոկտեմբերի 5-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության և «Ճապոնիա-Հայաստան» բարեկամության միության աջակցությամբ Ճապոնիայի Նագանո նահանգի ՈՒեդա քաղաքում տեղի է ունեցել հայազգի ճանաչված օպերայի երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» նախագծի երկրորդ ցուգադրության բացումը, որը ներկայացնում է հայ անվանի մշակութաբան, գրող, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...