-
10.04.2014|
23:27
Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդն ապրիլի 11-ին՝ ժամը 15.00, հրավիրում է մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դահլիճ (Ալեք Մանուկյան 13)՝ ներկա գտնվելու «Նռենի» ամենամյա երգի միջբուհական փառատոնին։ Ելույթ կունենան 9 բուհի ուսանողներ, ովքեր եզրափակիչ են անցել իրենց բուհերում նախընտրական փուլերից հետո։
-
10.04.2014|
19:42
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ապրիլի 11-ին ներկայացնում է համերգ` աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում. ծրագրում կներկայացվեն Բրամս և Գրիգ (Բրամսի Ակադեմիական նախերգանքն ու 1-ին սիմֆոնիան և Գրիգի Դաշնամուրի կոնցերտը): Որպես հրավիրյալ մենակատար հանդես կգա ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը: Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ համերգը Տրիստան Պֆաֆի առաջին երևանյան բեմելն է:
-
10.04.2014|
13:40
Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն ներկայացրել է իր նոր նախագիծը՝ սերիալ «The Young Pope» աշխատանքային անվանումով: Սյուժեն կկազմվի Հռոմի պապ ընտրված ամերիկացի Լենի Բելարդոյի կերպարի, հորինված սկանդալների և ինտրիգների շուրջ։
-
09.04.2014|
14:33
Գաբրիել Գարսիա Մարկեսին երեքշաբթի դուրս են գրել Մեխիկոյի կլինիկայից: Հիվանդանոցի ներկայացուցիչ Հակելին Պինեդան հայտնել է, որ գրականության Նոբելյան մրցանակի 87-ամյա դափնեկիրը իրեն այնքան էլ լավ չի զգում, բայց բուժումը կշարունակի տանը:
-
09.04.2014|
14:30
Ժան Պոլ Բելմոնդոն նշում է 81-ամյակը է: Բելմոնդոյի դեբյուտը կայացել է 1950-ին Փարիզում, «Քնած գեղեցկուհին» ներկայացման մեջ: Տասը տարի անց՝ «Վերջին շնչով» ֆիլմից հետո, նրան այցելեց հռչակը: Դրանից հետո նրա մասնակցությամբ տարեկան 1-2 ֆիլմ էր թողարկվում: 1970-ականներին Բելմոնդոն նկարահանվել է կատակերգություններում և մարտաֆիլմերում:
-
08.04.2014|
18:46
Այսօր, ապրիլի 8-ին, բացվել է լոնդոնյան գրքի տոնավաճառը, որում ներկայացված են չորս հարյուրից ավելի նոր` ռուսական հրատարակություններ` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ռուսական պատվիրակությունն անցկացրել է ավելի քան քառասուն շնորհանդեսներ, կլոր սեղաններ, հեղինակային երեկոներ և բանավեճեր:
-
08.04.2014|
11:56
«Իրատես de facto»-ի հյուրն է իսրայելաբնակ կոմպոզիտոր ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ:
-
07.04.2014|
17:00
Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնն այս տարի անվանվել է «Ռոմանոս Մելիքյան-ֆեստ»: Ծրագրի շրջանակում կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ, կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Կա կարծիք, որ հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը դուրս են մնում ուշադրությունից:
-
07.04.2014|
11:30
Ապրիլի 10-ին՝ ժամը 19.00, Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին:
-
07.04.2014|
11:26
ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան բարձր հովանու ներքո ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում ապրիլի 20-ին` ժամը 19-ին, Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ «Երաժշտությունը համախմբում է մեզ» կարգախոսով: