ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Արդաղիոն». ներկայացնում է մնջախաղի պետական թատրոնը

«Արդաղիոն». ներկայացնում է մնջախաղի պետական թատրոնը
01.11.2012 | 15:48

4-րդ դարի սկզբում Արևելքում արագորեն տարածվում է քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունը պայքարում է այս երևույթի դեմ: Միմերի թափառական թատերախմբեր էր առաքում արևելյան քաղաքներ, որոնք ծաղրում էին ավետարանական պատմությունները և հակաքրիստոնեական ներկայացումներ էին ցուցադրում: Այսպիսի մի թատերախմբում էր նաև Արդաղիոնը: Հերթական ներկայացման ժամանակ նրա վրա երկնային լույս է իջնում, և նա, դարձի գալով, դառնում է քրիստոնյա: Զայրացած խաղընկերները հենց բեմի վրա նրան խաչ են բարձրացնում: Ծաղրախաղը վերածվում է ողբերգության, և Արդաղիոնը նահատակվում է: Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները Արդաղիոնին դասել են սրբերի շարքը:

Մեկ գործողությամբ պատմական միմոդրամայի տևողությունը 55 րոպե է:
Բեմադրիչը Ժիրայր Դադասյանն է: Դերերում` Շուշան Սարգսյան, Նունե Սուքիասյան, Հայկ Միրզոյան, Արթուր Հայրապետյան, Նաիրա Եդիգարյան, Մարգարիտա Առաքելյան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ