ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.07.2013 | 00:04

Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը Բարձրյալից։ Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով նրանց պաշտպան է լինելու։ Տերը պիտի սպառազինվի իր նախանձախնդրությամբ և պիտի զինավառի իր արարածներին թշնամիներից վրեժ լուծելու համար, իբրև զրահ նա պիտի հագնի արդարությունը և անաչառ դատաստանը իբրև սաղավարտ պիտի դնի գլխին։


Իմաստություն Սողոմոնի 5. 16-19

Դիտվել է՝ 2750

Մեկնաբանություններ