Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ինչ չես անի՝ հանուն արվեստի

Ինչ չես անի՝ հանուն արվեստի
19.02.2014 | 17:52

Մայամիում դոմինիկյան ծագմամբ ամերիկացի նկարիչ Մակսիմո Կամիներոյին մեղադրանք է առաջադրվել 1 միլիոն դոլարի արժողությամբ սկահակ ջարդուփշուր անելու համար, որի վրա չինացի այլախոհ նկարիչ Այ Վեյվեյի նկարազարդումներն էին: Կամիներոն հայտարարել է, թե սկահակը կոտրել է ի նշան բողոքի՝ տեղացի նկարիչների ստեղծագործությունների փոխարեն թանգարանում օտարերկրացիների գործերն են ցուցադրվում: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Կամիներոյին 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ