ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
25.04.2014 | 11:04

Երիտասարդ վավերագրողների կարճ ֆիլմերի մրցույթը սկսում է հայտերի ընդունում՝ հրավիրելով 17-26 տարեկան կինոստեղծների՝ ներկայացնելու կարճ վավերագրական ֆիլմեր Հայաստանում առկա սոցիալական կամ քաղաքական որևէ խնդրի և փոփոխություն կատարողների դերի վերաբերյալ: Այս մրցույթը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համատեղ նախաձեռնությունն է:

Հաղթողները մրցանակներ կստանան մի շարք անվանակարգերում։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում սահմանված է ֆինանսական աջակցություն՝ միջազգային կինոփառատոնի մասնակցելու համար և DSLR տեսախցիկ, «Լավագույն պատմություն» անվանակարգում՝ DSLR տեսախցիկ, «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգի հաղթողը կարժանանա DSLR տեսախցիկի։
Մրցույթը բաց է Հայաստանի 17-26 տարեկան բոլոր քաղաքացիների և բնակիչների համար: Ցանկության դեպքում կարելի է ներկայացնել 1-ից ավելի ֆիլմեր:
Դիմումները պետք է ուղարկել մինչև մայիսի 31-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ