ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ից «ձեռ չի քաշում»

Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ից «ձեռ չի քաշում»
29.04.2014 | 00:30

Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ տեսնելու գործում մեծ է եղել Հովիկ Աբրահամյանի ցանկությունը: Մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետը համառորեն այս թեկնածության վրա է կանգ առել, պատճառաբանելով, որ այդ պարագայում կառավարություն-ԱԺ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի:
Արդյունավետ ասելով, Հովիկ Աբրահամյանը, թերևս, նկատի ունի վերահսկելի խորհրդարան ունենալը, որտեղ բոլորը վերստին իր «դուդուկի տակ են պարելու»: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Գալուստ Սահակյանը Հովիկ Աբրահամյանի «մարդն» է ու ամեն ինչ անելու է այնպես, ինչպես երկրի երրորդ դեմքը կթելադրի:
Ի դեպ, երեկ Հովիկ Աբրահամյանը կրկին այցելել էր ԱԺ, թե ինչ նպատակով, չհաջողվեց ճշտել: ՈՒշագրավ է, որ նա «կայանել» էր ԱԺ նախագահի աշխատասենյակում: Տպավորությունն այնպիսին է, որ վարչապետը միաժամանակ խորհրդարանի աշխատանքներն է համակարգում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ