ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Տարկովսկին Հայաստանում»

«Տարկովսկին Հայաստանում»
22.07.2014 | 17:11

Բուխարեստում` Գյուղի ազգային թանգարանում կայացել է «Տարկովսկին Հայաստանում» խորագրով միջոցառումը:

Երեկոյի ընթացքում բանախոս Յոնուց Դումիտրեսկուն ներկայացրել է ռուս հայտնի կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու կյանքի հայաստանյան էջերից մանրամասներ:
Տարկովսկին կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում ուսանելիս իր դիպլոմային աշխատանքի` «Գլանվակ և ջութակ» («Каток и скрипка») կարճամետրաժ ֆիլմի մի քանի դրվագներ նկարահանել է Երևանում` Լենինի հրապարակում: Նա մտերիմ է եղել և համագործակցել է շատ հայ կինոգործիչների հետ: 1972-ին Անդրեյ Տարկովսկին Բագրատ Հովհաննիսյանի հետ սկսել է «Հնձանը» ֆիլմի նկարահանման աշխատանքները:
«Տարկովսկին Հայաստանում» խորագրով երեկոյի ավարտին ցուցադրվել է Բ. Հովհաննիսյանի «Հնձան» ֆիլմը (1973 թ.):

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ