ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մենք հենց այնպես չէ, որ արտահերթ նիստ ենք առաջարկում

Մենք հենց այնպես չէ, որ արտահերթ նիստ ենք առաջարկում
20.10.2014 | 15:31

«Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հարցը քննարկելու շուրջ այսօր ԱԺ-ում կոշտ բանավեճ սկսվեց ոչիշխանական երեք խմբակցությունների, որոնք 44 ստորագրություններով պահանջում են հարցը քննարկել արտահերթության կարգով, և իշխող մեծամասնության միջև:
«Մենք հենց այնպես չէ, որ հանդես ենք եկել արտահերթ քննարկման առաջարկով՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ: Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ արձանագրել են, որ Հայաստանի իշխանությունները բոլոր ուղղություններով ձախողել են՝ ձևավորել են կոռուպցիոն համակարգ, ստեղծել են արտագաղթ, ձախողել են արտաքին քաղաքականության հարցում: Ի վերջո՝ մենք ուզում ենք այս ամենը արձանագրել, քանի որ անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ: Ամբողջ ժողովուրդը սպասում է այս հարցի պատասխանին»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա, հղում անելով ԱԺ կանոնակարգ-օրենքին, հավելեց, որ Ազգային ժողովի նախագահը լիազորություն չունի արտահերթ հարցերի շուրջ քննարկման հաջորդականություն սահմանելու հարցում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ արտահերթ այլ հարցեր էլ կան, մասնավորապես, ՀՀ սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն ծավալելու վերաբերյալ՝ կառավարության անհետաձգելի ճանաչած հարցը։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ այդ հարցը բարձրացնում են եռյակի՝ ամսի 24-ի համար հայտարարված հանրահավաքը թեժացնելու համար։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկեց իրենց դասեր չտալ, ինչին ի պատասխան ՀՀԿ փոխխոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Մենք սիրում ենք սովորել, բայց չենք սիրում, որ մեզ սովորեցնում են»։
«Իմ որոշումն անբեկանելի է, ելնում է Սահմանադրությունից և Կանոնակարգ օրենքից»,- ի վերջո հայտարարեց Գալուստ Սահակյանը և ավելացրեց, որ ՀՀ կառավարման ճգնաժամի մասին և Ընտրական օրենսգրքում բարեփոխումների մասին որոշման (մյուսը հարցը, որը ընդդիմությունը պահանջում է արտահերթ քննարկել 44 ստորագրություններով) նախագծերը ընդգրկվել են քառօրյայի օրակարգ և կքննարկվեն արտահերթ:

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ