ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կբացվի «Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը»

Կբացվի «Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը»
31.10.2014 | 13:07

Այսօր ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթով կբացվի «Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը»: Կկատարվեն` Իրինա Խաչատրյան՝ «Երաժշտություն», Ստեփան Սուքիասյան՝ Կամերային սիմֆոնիա, Վահրամ Բաբայան՝ Սիմֆոնիա թիվ 8, և Նուբար Ասլանյան՝ Կոնցերտ տրոմբոնի և նվագախմբի համար: Մենակատար՝ Դենիս Վուլ, տրոմբոն (Իսրայել): Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ