ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
30.11.2014 | 13:50

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100–ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Հոբելյանական հանդիսությանը մասնակցելու են անվանի ասմունքողներ Սիլվա Յուզբաշյանը, Դավիթ Հակոբյանը, Մարգարիտա Մնացականյանը, Սամսոն Ստեփանյանը, Արման Նավասարդյանը, Տաթև Ղազարյանը և Արմեն Մարգարյանը: Հովհաննես Շիրազի խոսքերով գրված երգերը կկատարեն հայտնի երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Համլետ Գևորգյանը և Արմեն Դավթյանը: Հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի ձայնի պահպանման վոկալ երգչախումբը, «Բերդ» պարային անսամբլը, «Ինտեր դանս» պարային համույթը, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը:

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ