ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիրները

«Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիրները
20.01.2015 | 13:50

Հայտնի են ՀԲԸՄ «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիրները: Առաջին մրցանակին է արժանացել Հովիկ Սարդարյանը (21 տարեկան, Հայաստան), երկրորդ մրցանակը ստացել է Ֆան Գորդոն Դիք-լուն (26 տարեկան, Հոնկոնգ) և երրորդ մրցանակը` Ռիչարդ Մելքոնյանը (24 տարեկան, Մեծ Բրիտանիա):

Հովիկ Սարդարյանն արժանացել է ևս երկու մրցանակի` ՀԲԸՄ Կարնեգի Հոլի և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մրցանակներին:
Երեք մրցանակակիրների ստեղծագործությունները` գրված դուդուկի, թավջութակի, դաշնամուրի և մեցցո-սոպրանոյի համար, կներկայացվեն 2015-ի մայիսի 11-ին Նյու Յորքում` մրցույթի գալա-համերգի և մրցանակաբաշխության ժամանակ:
Մրցույթին հայտեր են ներկայացվել Ռուսաստանից, Շվեյցարիայից, Բրազիլիայից և 14 այլ երկրներից:

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ