ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գերագույն ռադան Յանուկովիչին զրկեց նախագահի կոչումից

Գերագույն ռադան Յանուկովիչին զրկեց նախագահի կոչումից
05.02.2015 | 12:04

ՈՒկրաինայի Գերագույն ռադան ընդունել է «Վիկտոր Յանուկովիչին ՈՒկրաինայի նախագահի կոչումից զրկելու մասին» օրենք: UNIAN գործակալության փոխանցմամբ՝ օրենքին կողմ են քվեարկել խորհրդարանի նիստին մասնակցող 313 պատգամավորներից 281-ը, օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրը:
Օրենքին կից պարզաբանման մեջ ասված է, որ Գերագույն ռադայի 2014-ի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրվել է Վիկտոր Յանուկովիչի՝ սահմանադրական լիազորությունները կատարելուց հակասահմանադրական ձևով ինքնահեռացումը, և հաջորդ օրը դրանք դրվել են ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի վրա: «Փաստորեն, ՈՒկրաինայի Գերագույն ռադան արձանագրել է Վիկտոր Յանուկովիչի կողմից ՈՒկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցման փաստը»,- ասված է փաստաթղթում:
Ռադան նշում է նաև, որ երկրի գործող օրենսդրությունը բացեր է պարունակում նախագահի լիազորությունների իրականացումից անձի ինքնահեռացման իրավական հետևանքների մասով:

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ