ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Անրի Վեռնոյի օրեր` Երևանում

Անրի Վեռնոյի օրեր` Երևանում
03.04.2015 | 12:50

Երևանում անցկացվում են Անրի Վեռնոյի օրեր: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մեծանուն արվեստագետի որդին՝ Պատրիկ Մալաքյանը և ընտանիքի մյուս անդամները:

Երևանի կամերային պետական թատրոնում (հասցե` Մաշտոցի 58) կայացել է Անրի Վեռնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը:

Ապրիլի 4-ին`ժամը 16:30-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարակից փողոցը կկոչվի Անրի Վեռնոյի անունով, որտեղ կբացվի նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ հարկում կբացվի Անրի Վեռնոյի անվան կինոսրահը:

Հաջորդիվ, Համազգային թատրոնի դահլիճում կանցկացվի Անրի Վեռնոյին նվիրված հուշ-երեկո: Ապրիլի 5-ին, ժամը 12.00-18:00-ին Համազգային թատրոնում կցուցադրվեն Անրի Վեռնոյի «Ահն է քաղաքը պատել», «Թշնամուս մարմինը», «Եվ ինչպես Իկարոսը», «Մեղեդին նկուղում», «Ընտանեկան ասք» ֆիլմերը:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ