ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը

28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը
16.04.2015 | 12:25

Հայաստանը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ ‪‎Նալբանդյանը։ Հայտարարության մեջ ասվում է. «Եվրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987-ին իր ընդունած բանաձևում ‪‎Օսմանյան‬ կայսրությունում 1915-1917 թթ. հայերի դեմ կատարվածը որակվել է որպես ցեղասպանություն՝ համապատասխան ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի և դատապարտում է դրա ժխտումը։ 28 եվրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով ‪‎ցեղասպանության‬ մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին, միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը և կոչ անում Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին հետևել իր օրինակին։
‪Եվրամիության‬ օրենսդիր մարմինը ցեղասպանությունների կանխարգելումը և մարդկության դեմ հանցագործությունների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրության առաջնահերթություն։ Բանաձևը կարևոր ուղերձ է ‪‎Թուրքիային‬՝ օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը առերեսվելու իր պատմությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթելու հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։ Այս բանաձևի ընդունմամբ Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և համամարդկային արժեքներին»։

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ