ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՈՒղիղ հեռարձակում` Փարիզի Շատլե թատրոնից

ՈՒղիղ հեռարձակում` Փարիզի Շատլե թատրոնից
21.04.2015 | 12:08

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 21-ին` ժամը 21:30-ին, Փարիզի Շատլե թատրոնից ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարվա հիշողություն» խորագրով համերգը:

Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հովանու ներքո կազմակերպված այս համերգի բացմանը կհնչի 2013-ի Էլիզաբեթ թագուհու անվան մրցանակի դափնեկիր, ֆրանսահայ երիտասարդ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի ստեղծագործությունը:
Համերգին մասնակցում են Հայկական համաշխարհային նվագախումբը, «Գյուլբենկյան» երգչախումբը: Դիրիժոր՝ Ալեն Ալթինօղլու:
Մենակատարներ՝ Հասմիկ Պապյան, Վահան Մարտիրոսյան, Լիպարիտ Ավետիսյան, Գզավիե Ֆիլիպս, Նորա Գուբիշ, Ժան-Մարկ Ֆիլիպս-Վարժապետյան, Տիգրան Մարտիրոսյան:
Կհնչեն Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Միշել Պետրոսյանի, Մոցարտի ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ