ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ-ում վաճառքի կհանվի Վիլյամ Սարոյանի տունը

ԱՄՆ-ում վաճառքի կհանվի Վիլյամ Սարոյանի տունը
28.04.2015 | 12:35

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում աճուրդի կհանվի ամերիկահայ հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանի տունը՝ հայտնում է Fresno Bee-ն: Սարոյանը 2729 W. Griffith Way հասցեում գտնվող տանն ապրել է 17 տարի: 1981-ին Սարոյանի մահից հետո տունը ևս 3 տեր է ունեցել, վարձով է տրվել: 1,228 քառակուսի ոտնաչափ տարածքով տունը կառուցվել է 1964-ին, ունի 3 ննջարան և մեկ լոգարան, պտղատու ծառեր: Հայտնի է, որ ժամանակին Սարոյանը 30 դոլար է վճարել հարևանին՝ իր բացակայությամբ իր ծառերը ջրելու համար: Աճուրդը նախատեսված է մայիսին:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ