ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի շրջագայությունները

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի շրջագայությունները
01.05.2015 | 12:39

Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը մենահամերգով հանդես է եկել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Վարդ Մանուկյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործությունները: Համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել Եթովպիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, ներկա է եղել նաև Եթովպիայի հայ համայնքի ղեկավար Վարդգես Նալբանդյանը: Համերգը կայացել է հայ համայնքի աջակցությամբ: Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի անդամներ Վաչե Հովեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ 2015-ին քառյակը ստացել է հրավերներ Եգիպտոսից, Իսրայելից, նախատեսվում են համերգներ նաև Ավստրալիայում, իսկ հունիսին հանդես կգա Երևանում: Առաջիկա համերգները ևս կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ