ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Հայերն այնքան հզոր ներքին ուժ ունեցող ժողովուրդ են, որ չէին կարող դառնալ ցեղասպանության զոհ»

«Հայերն այնքան հզոր ներքին ուժ ունեցող ժողովուրդ են,  որ չէին կարող դառնալ ցեղասպանության զոհ»
05.05.2015 | 10:39

Բրազիլացի հայագետ ՀԵՅՏՈՐ ԼՈՒՐԵՅՐՈՅԻ հետ հանդիպեցինք Մատենադարանում, որտեղ նա հետազոտություններ է իրականացնում։ Բրազիլիայի Սան Պաուլոյի պետական համալսարանից դրամաշնորհ է շահել և եկել Հայաստան՝ հայկական մշակույթը, Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրելու։ Ասում է, որ հայերով սկսել է հետաքրքրվել «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի շնորհիվ, քանի որ ինքն այդ խմբի երկրպագուն է։
Հայագիտությամբ զբաղվում է արդեն 10 տարի՝ 2005 թվականից։ Ասաց, որ ինքնուրույն է ուսումնասիրել Հայաստանը, հայոց պատմությունը, քանի որ համապատասխան պրոֆեսորներ Բրազիլիայում չկան։ Հետագայում կապեր է հաստատել հայերի, Հայաստանի հետ։ «Իմ բոլոր գիտելիքները Հայաստանի մասին հիմնականում հայ-բրազիլական հարաբերությունների, Բրազիլիայում հայկական հարցի քննարկման համատեքստում էին։ Հիմա էլ ուսումնասիրություններիս թեման հենց դա է՝ հայ-բրազիլական կապերը»,- նշեց Հեյտոր Լուրեյրոն։ Նրա դիտարկմամբ` հայերն այնքան հզոր ներքին ուժ ունեցող ժողովուրդ են, որ չէին կարող դառնալ ցեղասպանության զոհ և պետք է վերածնվեին 20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից հետո։
Խոսելով հայկական մշակույթի մասին՝ բրազիլացի հայագետը նշեց, թե որոշակի տեղեկություններ ունի հատկապես Կիլիկյան Հայաստանի մշակույթի մասին, քանի որ Բրազիլիայում շատ են Կիլիկիայից գաղթած հայերը։ Ասաց նաև, որ կամաց-կամաց սովորում է հայերեն, արդեն որոշ հայկական երգեր գիտի։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ