ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Բարձր մարդը»` «Արտ Ֆեստ»-ի շրջանակում

«Բարձր մարդը»` «Արտ Ֆեստ»-ի շրջանակում
18.05.2015 | 11:46

«Արտ Ֆեստ-2015» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնի շրջանակում այսօր, ժամը19.00-ին, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կցուցադրվի «Բարձր մարդը» ներկայացումը: Հեղինակ՝ Մարտին Մակդոնախ, բեմադրիչ՝ Գրիգոր Խաչատրյան:

Հիշեցնենք, որ «Արտ Ֆեստ»-ի շրջանակում կներկայացվեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ