Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա

Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա
18.06.2015 | 19:59

Արմավիրի մարզում հունիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակի 16 դեպք, որից 1-ը Ջրաշեն համայնքից` մահվան ելքով, 1-ը նորապատ համայնքից` երեխան հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Հունիսի 18-ի դրությամբ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում փաստացի առկա է 14 հիվանդ, որից 13-ը` 0-18 տարեկան երեխաներ: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դեպքերը համաճարակաբանորեն կապված չեն միմյանց հետ: Տնային օջախներից վերցված ջրային նմուշներում շեղումներ չկան:
Ընդգծենք, որ համաճարակաբանական հսկողությունը կրկնապատկվել է: Հաշվի առնելով վերոնշյալ դեպքերի շուրջ հասարակական մեծ հետաքրությունը ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Հայաստանում համաճարակային իրավիճակ չկա:
Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին, սննդակարգում օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ մրգերը, բանջարեղենը և այլն:
Մսեղիքն օգտագործել միայն պատճաշ եփելուց հետո, սննդամթերքը պահպանել միայն սառնարանային պայմաններում: Խուսափել կրեմային հրուշակեղեն օգտագործելուց, չսնվել պատահական վայրերում: Աղիքային գանգատների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկական օգնության:

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ