ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Համազգայինը՝ նոր թատերաշրջանին ընդառաջ

Համազգայինը՝ նոր թատերաշրջանին ընդառաջ
01.09.2015 | 14:57

Համազգային պետական թատրոնի 24-րդ թատերաշրջանը կնշանավորվի սեպտեմբերի 5-ի բացառիկ ներկայացմամբ՝ Լուսինե Խաչատրյանի «Կարոտ» դաշնամուրային թատրոնի երևանյան պրեմիերայով։ Համերգ-ներկայացման պրոդյուսերն է Սերգեյ Խաչատրյանը։ Ներկայացման ընթացքում հանդիսականը հայկական երաժշտության միջոցով «ճամփորդում է» հայ մշակույթի էջերով։ Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի ստեղծագործությունները զուգորդվում են նաև հայկական պատմամշակութային արժեքների պատկերաշարով։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարոտ» դաշնամուրային թատրոնն արդեն իսկ ներկայացվել և դրական արձագանք է գտել Գերմանիայում ու Ավստրիայում:

Համազգայինի աշնանային թատերաշրջանի ընթացքում սպասվում են նոր ներկայացումներ, հյուրախաղեր, համագործակցության ծրագրեր։ «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի և Համազգային թատրոնի նախաձեռնությամբ հոկտեմբեր ամսին կբացվի թատերական ստուդիա։ Աշնանը կգործարկվի թատրոնի նոր վեբ-կայքը՝ տոմսերի առցանց գնման հնարավորությամբ։

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ