ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վենետիկի 72-րդ կինոփառատոնը սկսվեց

Վենետիկի 72-րդ կինոփառատոնը սկսվեց
02.09.2015 | 14:11

Կինոփառատոնի ժյուրին գլխավորում է հայտնի մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոն: Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված երկու տասնյակ կինոնկարներից մեկը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմն է, որի գլխավոր դերը խաղում է կանադացի հռչակավոր դերասան Քրիսթոֆեր Փլամերը, ով Էգոյանի մեկ այլ` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արարատ» ֆիլմի գլխավոր դերակատարն է: Էգոյանը կրկին անդրադառնում է Ցեղասպանության`այս անգամ հրեաների Հոլոքոստի թեմային: Ֆիլմի գլխավոր հերոսը փորձում է վրեժխնդիր լինել իր ընտանիքի սպանության համար` հետապնդելով անպատիժ մնացած և Կանադայում հանգիստ բնակվող գերմանացի նացիստին:
Երկրորդ համաշխարհային պատերազմին է նվիրված ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիան», որը ևս ընդգրկված է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Նրա ֆիլմը Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի տարիներին Լուվրում ծավալված իրադարձությունների մասին է:
Փառատոնը կմեկնարկի իսլանդացի ռեժիսոր Բալթազար Կորմակուրի «Էվերեստ» կինոնկարով: Բրիտանա-ամերիկյան համատեղ արտադրության ֆիլմում աշխարհահռչակ աստղեր են նկարահանվել՝ Կիրա Նայթլին, Էմիլի ՈՒոթսոնը և Ռոբին Ռայթը: Կինոնկարը պատմում է` աշխարհի ամենաբարձր գագաթը հաղթահարելու 1996 թվականին ձեռնարկված փորձերի մասին: Վենետիկի 72-րդ կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 12-ը:

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ