ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.02.2016 | 00:03

Լսեցե՛ք ինձ՝ ձեր հորը, որդինե՛ր, և արեք այդպես, որպեսզի փրկվեք, քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։ Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։ Ով պատվում է հորը, ինքն էլ կուրախանա իր որդիներով, և նրա աղոթքը լսելի կլինի։ Ով փառավորում է հորը, երկարակյաց կլինի։ Գործով և խոսքով պատվի՛ր քո հորը, որպեսզի նրա կողմից օրհնություն գա քեզ վրա։ Հոր օրհնությունը ամրացնում է որդիների տները, իսկ մոր անեծքը խարխլում է հիմքերը։


Սիրաքի իմաստությունը 3. 2-6, 9-11

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ