ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պատգամավորների ստորագրահավաքը

Պատգամավորների ստորագրահավաքը
25.02.2016 | 17:22

ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ պատգամավորները ստորագրահավաք են սկսել՝ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխելու պահանջով: «Անհանգստություն է արտահայտվում Գասպարիի կալանավորման հետ կապված, հիմա կարևորագույն խնդիրներից է մի կողմ թողնենք քաղաքական ու իրավական խնդիրները: Այս պահին ստորագրահավաք է սկսվել, որը կուղարկվի Վերաքննիչ դատարան: Կոչ եմ անում պատգամավորներին միանալ ստորագրահավաքին՝ Գասպարիի՝ խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու համար»,- ասաց նա: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հավելեց, որ իրենք էլ են ստորագրահավաք կազմակերպել, որին արդեն մի խումբ պատգամավորներ միացել են, Վարդգես Գասպարիին ազատ արձակելու երաշխավորագիր պատրաստելու համար: «Առաջարկում եմ նամակները միացնել և այսօրվա վերջ ուղարկենք»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ