ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանի գլխավոր թատրոնում նախատեսվում են պրեմիերաներ

Հայաստանի գլխավոր թատրոնում նախատեսվում են պրեմիերաներ
01.03.2016 | 22:20

Մարտ ամիսը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերայով: Հայաստանի օպերային թատրոնում «Տրավիատա»-ն ներկայացվում է արդեն 80 տարի:
Մարտի 5-ին Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում նույն երեկոյի ընթացքում կներկայացվի Ջ. Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» և Ա. Պիացցոլլայի «Տանգո» բալետային ներկայացումները: Բեմադրող-բալետմայստերն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:
Ջ. Վերդիի «Տրուբադուր» երեք գործողությամբ օպերան կներկայացվի մարտի 10-ին: Բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Սարգսյանը, ներկայացման նկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը:
Մարտին կներկայացվեն նաև «Դոն Կիխոտ» և «Սպարտակ» բալետները: Մարտի 25-ին և 28-ին Հայաստանի գլխավոր թատրոնում պրեմիերա է նախատեսված: Կներկայացվի Վ. Բելլինիի «Նորմա» երկու գործողությամբ օպերան: Լիբրետոն՝ Ֆ. Ռոմանիի: Այս օպերայի առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1831-ին: «Նորմա» օպերան Բելլինիի լավագույն ստեղծագործություններից է և համարվում է բելկանտո ոճի երաժշտության անկյունաքարերից մեկը:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ