ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ուշ լինի, նուշ լինի» օպերետը նվիրվում է Արամ Տեր-Հովհաննիսյանի հիշատակին

«Ուշ լինի, նուշ լինի» օպերետը նվիրվում է Արամ Տեր-Հովհաննիսյանի հիշատակին
24.03.2016 | 13:13

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակներում շարունակվում է թատրոնի երախտավորներին նվիրված ներկայացումների ցուցադրությունը:

Մարտի 24-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կներկայացվի Արտեմի Այվազյանի և Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Տեր-Հովհաննիսյանի հիշատակին:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ