ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Արտավազդի» մրցանակակիրները

«Արտավազդի» մրցանակակիրները
28.03.2016 | 00:21

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրվեց Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին:

«Լավագույն ներկայացում» ճանաչվեց Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեկ ժամ հիշողություն»-ը, որը բեմադրել է Վահե Շահվերդյանը: «Լավագույն կին դերակատար»-ը «Շատերից մեկը» ներկայացման դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն է (ՀԹԳՄ), իսկ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթող ճանաչվեցին երկու արտիստներ. Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից` Արամ Կարախանյանը («Я здесЬ»), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից` Լիպարիտ Ավետիսյանը («Կարմեն»):
Անցյալ տարի թափուր էր «Լավագույն պիես» անվանակարգը: Այս տարի «Լավագույն պիեսի» համար մրցանակ շնորհվեց Սամվել Կոսյանի «Դեռ վերջը չէ» գործին: «Լավագույն երիտասարդ դերասանուհին» պատանի հանդիսատեսի թատրոնից Նառա Սարգսյանն է («Մերսեդես»): «Լավագույն երիտասարդ դերասանը» Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Սամվել Թադևոսյանն է («Էգոիստ»):
Ընդհանուր առմամբ`«Արտավազդ» մրցանակն այս տարի տրվեց 13 անվանակարգերում:
Հանձնվեցին նաև խրախուսական մրցանակներ: Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Ալլա Վարդանյանը (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն):
Արարողության մեկնարկին ներկաները հարգանքի տուրք մատուցեցին երջանկահիշատակ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի և երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ