ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ցեղասպանությունից փրկված հայ կանայք ասեղնագործությամբ էին շարունակում իրենց գոյությունը

Ցեղասպանությունից փրկված հայ կանայք ասեղնագործությամբ էին շարունակում իրենց գոյությունը
23.04.2016 | 11:32

Այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի «Լինելության այբուբեն…» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 4-ը:

Հայի լինելության այբուբենը ասեղնագործության ճանապարհով ձգվում՝ անցնում է ժամանակաշրջանների խաչմերուկ-խաչկարերով ու հասնում մեր օրերը: Վանի, Մարաշի, ՈՒրֆայի, Այնթապի, Սվազի կարատեսակները մեր նախնիների ուղերձներն են, որ գեղագիտորեն ամփոփված են ասեղնագործ զարդանախշերում:
Ցեղասպանությունից փրկված հայ կանայք Սիրիայի Հալեպ քաղաքում ասեղնագործությամբ էին շարունակում իրենց գոյությունը: Ցուցահանդեսին ներկայացվում են նրանց ժառանգների՝ սիրիահայ ասեղնագործողների ստեղծագործությունները, որոնք մեր լինելության և ստեղծագործ ոգու վկայությունն են:
Սիրիահայ կանայք` 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, երկար տարիներ պահպանել և սերնդեսերունդ փոխանցել են հայկական ասեղնագործության ավանդույթները: Սիրիան, մասնավորապես, Հալեպ քաղաքը, մշտապես հայտնի է եղել հայ կանանց ասեղնահյուս աշխատանքներով, որոնք նրանց առօրյայի անբաժան մասն են եղել:
Ավաղ, Սիրիայում տեղի ունեցած պատերազմից հետո շատ հայ ընտանիքներ նորից լքեցին իրենց համար արդեն երկրորդ հայրենիք դարձած երկիրը և վերջնականապես հաստատվեցին Հայաստանում՝ շարունակելով պահպանել և վերականգնել ասեղնագործության ավանդույթները:
Ասեղնագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքի բացման արարողության ընթացքում հայկական էթնիկ երաժշտությամբ հանդես կգա «Գողթ» բենդը:

Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ