ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Բամբիռ» ռոք-համույթի շրջագայությունը

«Բամբիռ» ռոք-համույթի շրջագայությունը
12.05.2016 | 14:07

Մշակույթի նախարարության աջակցությամբ՝ մարտ ամսին «Բամբիռ» ռոք-համույթը մասնակցել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային ռոք-փառատոնին, որտեղ փայլուն ելույթից հետո՝ տեղի հեղինակավոր ակումբներում հանդես գալու առաջարկ է ստացել:

Խումբն իր ամերիկյան հյուրախաղերը շարունակել է Չիկագոյի «Մարթըրս» համերգասրահում, որից հետո՝ Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումների և համերգների:


«Բամբիռ» համույթի հաջորդ կանգառը Սան Ֆրանցիսկոն էր, որտեղ խումբը հրավիրվել էր խրախուսելու և համերգով հանդես գալու ապրիլի 22-ին կայանալիք՝ Բերքլիի համալսարանի նախաձեռնած դրամահավաքին. համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին:


Վերադառնալով Լոս Անջելես՝ «Բամբիռը» հանդես է եկել ավելի քան 10 համերգասրահներում, իսկ Մինեսոտա նահանգի Վայնոնա քաղաքի երաժշտական փառատոնին մասնակցելու հրավեր ստանալուց բացի՝ խմբին առաջարկվել է հանդես գալ նաև մենահամերգով:
«Բամբիռը» բոլոր ելույթներում ներկայացնում է Հայաստանն ու հայ մշակույթը և մինչև հուլիս ամիսը կշարունակի իր հաղթարշավը ԱՄՆ-ի Նյու Յորք, Բոստոն, Չիկագո և այլ քաղաքներում:

Դիտվել է՝ 2238

Մեկնաբանություններ