ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կներկայացվի Հայաստանի ազգային տաղավարի ցուցադրության հայեցակարգը

Կներկայացվի Հայաստանի ազգային տաղավարի ցուցադրության հայեցակարգը
18.05.2016 | 13:30

«Թանգարանների միջազգային օրվա» շրջանակում՝ մայիսի 18-ին` ժամը 16:00-ին, Ե. Քոչարի անվան թանգարանում ճարտարապետ և քաղաքաշինարար, համադրող Սարհատ Պետրոսյանը կներկայացնի Վենետիկի 15-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի ցուցադրության հայեցակարգը:

Հիշեցնենք, որ Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում Հայաստանը հանդես էր եկել «Երևան՝ իղձերի մայրաքաղաք» խորագրով նախագծով: Երեք տարբեր ու հակադիր ազգային մոդեռնիզմի մասին պատմող ցուցադրությունը ներկայացնում էր Հայաստանի 1922-1986 թթ. ճարտարապետության և քաղաքաշինության ձևավորման ու զարգացման պատմությունը: Հայաստանի ազգային տաղավարը տեղադրվել էր Վենետիկի Զենոբիո պալատում՝ նախկին Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում: Ցուցադրության մեջ ներկայացվել են ճարտարապետական նախագծեր, էսքիզներ, ինչպես նաև արխիվային լուսանկարներ, սլայդներ, ֆիլմեր:

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ