ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Թիմ Թայմը» հրավիրում է

«Թիմ Թայմը» հրավիրում է
10.06.2016 | 17:31

Սիրելի՛ ընկերներ, ծանոթներ, աջակիցներ և, վերջապես, բարի մարդիկ, «Թիմ Թայմ» ժամանցի ակումբը նախաձեռնել է կիթառի բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված Դանիել Գագիկի Դավթյանի ընտանիքին՝ բուժման ծախսերը թեթևացնելու նպատակով: Դանիելը նոր է դուրս եկել կոմայից և կարիք ունի երկարատև ստացիոնար բուժման:

Կրկին մեր հյուրն է կիթառասեր Մարիամը, ով կիթառով կնվագի ու կերգի մեզ ծանոթ-անծանոթ երգեր: ՈՒրախ ու հաճելի մթնոլորտն ապահովված է:
Հանդիպում ենք հունիսի 11-ին, ժամը 19:00-ին:
Մուտքը՝ 1000 դրամ:


Տեղերը նախապես ամրագրելու համար զանգահարել 096257555(Մհեր), 077407717 (Ռիմա) հեռախոսահամարներով՝ Ռիմային:
https://www.facebook.com/events/1578497012447492/

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ