ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Թևանիկ» ֆիլմը լավագույնն է Հոլիվուդի միջազգային կինոփառատոնում

«Թևանիկ» ֆիլմը լավագույնն է Հոլիվուդի միջազգային կինոփառատոնում
07.07.2016 | 09:36

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված «Թևանիկ» եռերգությունը ևս մեկ միջազգային մրցանակի է արժանացել` հաղթելով Hollywood International Moving Pictures Film Festival 2016 կինոփառատոնում՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

«Թևանիկը» նկարահանվել է 2014-ին, մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների: «Թևանիկը» եռապատում է` նվիրված արցախյան պատերազմին և ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, նրանց կյանքի մեկ օրը:

Դեպքերը կատարվում են նույն գյուղում, հերոսների ճակատագրերն ընթանում են զուգահեռ, երբեմն էլ հատվում են: Ֆիլմն ընդգրկվել է նաև ռուսական VOICES կինոփառատոնի մրցութային ծրագրում, որը կայանալու է Վոլոգդայում հուլիսի 7-9-ին:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ