«Աշխարհը պատերազմի մեջ է», - Լեհաստանում հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ մեկնաբանելով Ֆրանսիայում հոգևորականի սպանությունը: Պապն ընդգծել է, որ խոսում է ոչ թե կրոնի, այլ «մարդկանց և տնտեսական շահերի գերակայության պատերազմի մասին»:
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...