ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ԸՕ-ի փոփոխությունները

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ԸՕ-ի փոփոխությունները
17.10.2016 | 22:37

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Այս անգամ փոփոխությունները նախատեսում են ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակում, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում, քրեական պատասխանատվություն կրկնաքվեարկությունների վերաբերյալ կեղծ հայտարարությունների համար:

Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ վերջին դրույթի ներառումը օրենսգրքում կնվազեցնի ահազանգերի քանակը:
Ինչ վերաբերում է տեսախցիկների տեղադրմանը, ապա, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան, օրինագիծը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե հայտարարվելիք մրցույթի արդյունքում որևէ կազմակերպություն ցանկություն չհայտնի իրականացնել այդ գործառույթը, դրույթը կյանքի չի կոչվի:

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ