ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո
24.11.2016 | 12:49

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19-ին, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ էստրադային և օպերային հանրահայտ երգիչները կկատարեն մեծ կոմպոզիտորի սիրված երգերը: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Համերգը տեղի կունենա Հայաստանի հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Կհնչեն «В горах мое сердце», «Ազգ իմ փառապանծ», «Позови меня», «Грусть и радость», «Այստեղ եմ ծնվել ես» և այլ երգեր:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ