ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ֆրանսիայի խորհրդարանում խուզարկություն է անցկացվում Ֆիյոնի կնոջ պատճառով

Ֆրանսիայի խորհրդարանում խուզարկություն է անցկացվում Ֆիյոնի կնոջ պատճառով
31.01.2017 | 23:44

Ֆրանսիացի քննիչները եկել են Ազգային ժողովի շենք՝ այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք վերաբերում են պետական միջոցների հնարավոր հափշտակման գործի՝ «Պենելոպա Ֆիյոնի գործի» հետաքննությանը, հաղորդում է BF M TV հեռուստաալիքը: Քննիչները մտադիր են առգրավել փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը աշխատավարձի վճարումներին:

Նախօրեին հանրապետականների կուսակցությունից նախագահական ընտրությունների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը և նրա տիկինը՝ Պենելոպան, հարցաքննվել են քննիչների կողմից: Հարցաքննությունը տևել Է շուրջ հինգ ժամ: Անցած շաբաթ Ֆրանսիայում սկանդալ է սկսվել, երբ հրապարակվել է լրագրողական հետաքննություն, ըստ որի Պենելոպա Ֆիյոնը մի քանի տարի եղել Է Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի օգնականը և վարձատրվել է՝ «ոչ մի կոնկրետ պարտականություն չկատարելով»:

ԶԼՄ-ները սկանդալը անվանել են «Պենելոպագեյթ», քանի որ կարող Է ազդել Ֆիյոնի նախընտրական արշավի վրա, որը անվիճելի ֆավորիտ էր համարվում։

Դիտվել է՝ 2648

Մեկնաբանություններ