ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Եզրափակիչ համերգին նախընտրել էի մեկ անգամ ևս Խաչատրյան կատարել»

«Եզրափակիչ համերգին նախընտրել էի մեկ անգամ ևս Խաչատրյան կատարել»
03.03.2017 | 12:22

Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթում ԱՐՄԵՆ-ԼԵՎՈՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ արժանացել է պատվավոր առաջին մրցանակի և գավաթի: Արմեն-Լևոն Մանասերյանը մեծ թվով միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր և մեդալակիր է, Հայաստանը բազմիցս ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այժմ ուսումը շարունակում է Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում՝ պրոֆեսորներ Էթիեն Ռապպեի և Ֆրանսուա Տիրիի դասարաններում, այն միաժամանակ համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի հետ (պրոֆեսոր Ս. Սարաջյանի դասարան):

Զբաղվում է համերգային գործունեությամբ։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հանձնախմբում կային դաշնակահարներ աշխարհի ավելի քան քսան երկրներից. «Մրցույթին մասնակցում էին բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող երաժիշտներ: Մրցակիցներս տարբեր դաշնամուրային դպրոցների ներկայացուցիչներ էին: Մրցակցությունը բավական բարդ էր: Երևի թե սրանով էր առանձնանում մրցույթը»:


Անդրադառնալով «Ինչպիսի՞ն էր մրցույթի ձևաչափը, ի՞նչ ծրագրով եք հանդես եկել» հարցերին՝ ասաց, որ մրցույթը բաղկացած էր երկու փուլից: Հնչեցրել է Արամ Խաչատրյան, ռուսական, արևմտաեվրոպական և ղրղզական ժամանակակից երաժշտություն: Եզրափակիչ համերգի ծրագիրն ազատ էր, մասնակիցները կարող էին ներկայացնել երաժշտություն` իրենց ընտրությամբ: Եզրափակիչ համերգին նախընտրել է մեկ անգամ ևս Խաչատրյան կատարել` ցույց տալու համար, թե ով է հայը, ինչ մեծությամբ կոմպոզիտորներ ունի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. Արմեն-Լևոն Մանասերյանի հետ հարցազրույցը` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ