ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Այս ԱԺ-ն դարձավ պատմություն

Այս ԱԺ-ն դարձավ պատմություն
03.03.2017 | 13:07

Երեկ ԱԺ քառօրյայի վերջին նիստը տապալվել է` քվորումի բացակայության պատճառով: Սա սովորական երևույթ է մի խորհրդարանի համար, որի պատգամավորների զգալի մասը հետաքրքրված է ամեն ինչով` բացի օրենսդրական գործունեությունից:

Սակայն երեկվա պարագան մի փոքր խորհրդանշական է նույնիսկ մեր խորհրդարանի համար, որովհետև երեկվա նիստի տապալումը պայմանավորված է մեկնարկած նախընտրական արշավով: Նույն պատճառով չի կայանա այս գումարման խորհրդարանի վերջին քառօրյան, ըստ այդմ` երեկ գործող ԱԺ-ն դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը: Այս փաստը, անշուշտ, կտխրեցնի այն պատգամավորներին, ովքեր հաջորդ խորհրդարանում հաստատ չեն լինի`զրկվելով բարձր աշխատավարձից ու արտոնությունների մի ամբողջ համակարգից:
Պատմություն դարձող խորհրդարանը զուրկ է պատմականությունից, զրկված էր նախաձեռնողական պոտենցիալից` լինելով գործադիրի կցորդը: Քննարկումները հաճախ իմաստազուրկ էին, որովհետև խորհրդարանական անդեմ մեծամասնությունը դակում էր այն օրենքներն, որոնք հաճո էին նախագահականին կամ կառավարությանը:


Գործող խորհրդարանը մի փոքր աշխուժացավ ընդդիմադիր Քառյակի գործունեության ընթացքում` 2014-ին, երբ նույնիսկ մեկ-երկու հանրապետական պատգամավորի բացակայությունը վտանգավոր էր դառնում իշխանության համար:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ