ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գագիկ Ծառուկյան. Եթե մարդիկ Սերժ Սարգսյանի կուսակցությանը 51 տոկոս ձայն են տվել, ուրեմն ընդունել են

Գագիկ Ծառուկյան. Եթե մարդիկ Սերժ Սարգսյանի կուսակցությանը 51 տոկոս ձայն են տվել, ուրեմն ընդունել են
18.05.2017 | 14:52

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հիասթափված չէ ժողովրդից՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով քիչ ձայներ ստանալու համար։ «Ոչ մի հիասթափություն, ոչ մեկից էլ հիասթափված չեմ։ Բոլորի ցավն էլ տանեմ։ Ով ձայն ա տվել, շնորհակալ եմ, ով էլ չի տվել, էլի շնորհակալ եմ»,- ասաց Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ձայներին, Ծառուկյանը նկատեց. «Սերժ Սարգսյանի կուսակցությանը եթե 51 տոկոս ձայն են տվել, ուրեմն ընդունել են, հույս են կապում այդ կուսակցության հետ, և հնարավորություն կտրվի և՜ քեզ, և՜ ցանկացած քաղաքացու, որն արդար, նորմալ ընտրություն կատարեց։ Մարդիկ ձայնը տվել են Հանրապետական կուսակցությանը, թող նրանից էլ պահանջեն»։

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ