ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավորներ հրաժարական ներկայացրին

«Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավորներ հրաժարական ներկայացրին
19.05.2017 | 17:56

«Ծառուկյան» դաշինքից վեցերորդ գումարման ԱԺ պատգամավորներ ընտրված Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել՝ ԱԺ նիստի ժամանակ հայտնեց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով հետ չեն վերցնում իրենց դիմումը, կազմվում է արձանագրություն և հրաժարականը համարվում է ընդունված, նշեց Բաբլոյանը:


Ազգային ժողովի նախագահը հայտնեց նաև, որ երեկ գումարված նիստերում Հանրապետական խմբակցությունը խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին, «Ելք» խմբակցությունը՝ համապատասխանաբար Նիկոլ Փաշինյանին և Գևորգ Գորգիսյանին, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ Գագիկ Ծառուկյանին և Վահե Էնֆիաջյանին, և ՀՅԴ խմբակցությունը՝ Արմեն Ռուստամյանին և Աղվան Վարդանյանին:

Դիտվել է՝ 2108

Մեկնաբանություններ