ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Կատարում զորքեր տեղակայելուն

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Կատարում զորքեր տեղակայելուն
08.06.2017 | 23:57

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Կատարում զորքեր տեղակայելու օրենքին: Փաստաթղթի օգտին քվեարկել է «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընդդիմադիր Ազգայնականների շարժման 240 պատգամավոր:

Զորքեր տեղակայելու պայմանավորվածությունը Կատարն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2014-ին՝ երկկողմանի համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

Դիտվել է՝ 3188

Մեկնաբանություններ