ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պուչինիի «Բոհեմ» օպերան՝ նոր բեմականացմամբ

Պուչինիի «Բոհեմ» օպերան՝ նոր բեմականացմամբ
25.07.2017 | 10:58

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է համերգաշրջանի վերջին համերգը:

Հուլիսի 24-ին օպերային 6 հանրահայտ մեներգիչներ՝ բարիտոն Ջանպիերո Ռուջերին (Իտալիա), սոպրանո Անի Յորենցը (Գերմանիա), բաս Վազգեն Գազարյանը (Գերմանիա), սոպրանո Հասմիկ Թորոսյանը, տենոր Լիպարիտ Ավետիսյանը և տենոր Դավիթ Բաբայանցը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել են հայտնի արիաներ տարբեր օպերաներից (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):


Հուլիսի 26-ին, ժամը 19-ին, նշված մեներգիչներին կմիանան ևս մի քանիսը, այդ թվում՝ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ` կներկայացնեն Պուչինիի «Բոհեմե օպերան՝ նոր բեմականացմամբ: Մեներգիչները կկրեն ֆրանսաբնակ մոդելավորողներ Վարդան և Գևորգ Թառլոյանների տրամադրած շքեղ հագուստները: Բեմականացման ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը: Ներկայացումից առաջ նախասրահում կտիրի բոհեմյան մթնոլորտ. Թառլոյան եղբայրների հագուստներով գեղեցկուհիները կշրջեն տարածքում ու կդիմավորեն հյուրերին:

Դիտվել է՝ 2642

Մեկնաբանություններ