ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Միայն արձանագրում են, թե հերթական կորուստն ունեցանք»

«Միայն արձանագրում են, թե հերթական կորուստն ունեցանք»
14.11.2017 | 10:45

Հայտնի է դարձել Վերին Նորավանքի տեղադրման վայրը, որը մինչ այժմ հստակեցված չէր: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վայոց ձորի պատմության նոր էջեր. Վերին Նորավանքի տեղը» գրքի հեղինակ, անկախ հետազոտող ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

Գրքի հեղինակը շրջանառության մեջ է դրել նախկինում չհրապարակված մի վիմագիր արձանագրություն, ինչպես նաև գրքում առաջին անգամ նշել է հայագիտությանն անհայտ մի վիմափոր եկեղեցու գտնվելու վայրը: Նույն գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի արվեստի պատմության բաժնի վարիչ Կարեն Մաթևոսյանը սա բացահայտում է համարում, նշելով, որ Վերին Նորավանքը համարվել է անհայտ, քանի որ եկեղեցին 17-րդ դարում վերանորոգել և Շատիկ վանք են անվանել, իսկ անվան փոփոխությունը սովորական երևույթ է պատմության մեջ:
Վերին Նորավանքը քանդման եզրին է: Տանիքը մասնակի փլված է, անձրևաջրերը ողողում են դրանք ու քայքայում: Տիգրան Մկրտչյանը ահազանգում է. «Այսօր կորցնում ենք Վերին Նորավանքը, իսկ հուշարձանները պահպանող մարմինները միայն արձանագրում են, թե հերթական կորուստն ունեցանք»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ. Գ. Նյութն ամբողջությամբ` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 5682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ