Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շտապօգնության մեքենաները փողոցների փակ լինելու պատճառով մեծ դժվարությամբ ու ուշացումներով են կանչերը սպասարկում

Շտապօգնության մեքենաները փողոցների փակ լինելու պատճառով մեծ դժվարությամբ ու ուշացումներով են կանչերը սպասարկում
16.04.2018 | 13:37

Շտապօգնության մեքենաները փողոցների փակ լինելու պատճառով մեծ դժվարությամբ ու ուշացումներով են կանչերը սպասարկում` ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Շատ դժվար են հասնում ու երկար ժամանակում են հասնում, իսկ կանչերն ահավոր շատ են»,- շեշտեց նա: Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ կանչեր են եղել նաև այն տարածքներից, որտեղ այս պահին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բողոքի ակցիա են իրականացնում:

Դիտվել է՝ 3334

Մեկնաբանություններ