Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.07.2018 | 00:06

Բժշկության աղոթք


Տե՛ր Աստված մեր, փարատի՛ր քո ժողովրդի ցավերը ու բժշկի՛ր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջությու՛ն շնորհիր Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողո՛րմ Աստված, Դու՛ միայն կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ախտերն ու հիվանդությունները, և Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները: Բարիքների պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի պարգևիր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնց կողմից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:


«Նարեկ» աղոթքների խումբ

Դիտվել է՝ 3432

Մեկնաբանություններ