ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Դրախտի մնացորդները երկրի վրա»

«Դրախտի մնացորդները երկրի վրա»
10.07.2018 | 18:22

Ծաղիկները բնության հրաշքն են: Յոհան Կրոշտանսկու բնորոշմամբ` «Դրախտի մնացորդները երկրի վրա»: Դրանց միջոցով երբեմն կարելի է ասել ավելին, քան խոսքերով: Եթե թերթենք մեր պատմության էջերը, ապա կարող ենք նկատել, որ մարդու կենցաղում ծաղիկները բավական մեծ դեր են ունեցել։ Դրանք համարվել են կյանքի, ուրախության, ստեղծագործության խորհրդանիշ։ Ծաղիկների լեզուն իսկական արվեստ է, որին պետք է տիրապետել:

Մարդկանց մեծամասնությունը սիրում է ծաղիկներ: Սիրում են նվեր ստանալ, գնել նաև պահել և խնամել: Նման մարդկանց վերագրվում են բարությունը, հոգատարությունը և այլ դրական հատկանիշներ:


Ծաղիկները իրենց գեղեցկության հետ միասին ունեն նաև շատ տարբեր նշանակություններ: Ոմանք գիտեն դա և ծաղիկներ նվիրում են ըստ նշանակության, իսկ ոմանք էլ ուղղակի սրտանց նվիրում են: Երկու տարբերակներն էլ ունեն մեկ նպատակ` դրական էմոցիաներ պատճառել դիմացինին:
Հարցումների արդյունքում պարզեցի, որ երևանցիները նախընտրում են վարդը: Հատիկով ծաղիկները գերադասում են արդեն պատրաստի ծաղկեփնջերից: Ծաղիկների գները շատ տարբեր են: Ծաղկավաճառները վստահեցնում են, որ ծաղիկները միշտ թարմ են, մանավանդ շոգ եղանակին, ամեն ինչ անում են հաճախորդներին գոհացնելու համար։


Լիանա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 4184

Մեկնաբանություններ