ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.11.2018 | 00:04

Թող քո ջրերը բխեն քո աղբյուրից, և քո փողոցով թող հոսեն դրանք։ Թող դրանք միայն քոնը լինեն, և օտար ոչ ոք չբաժանի դրանք քեզ հետ։ Քո ջրի աղբյուրը թող առանձին լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ։ Թող քեզ համար եղնիկի պես սիրով և այծյամի նման շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, դու մեծարժեք պիտի լինես։ Մի՛ այցելիր օտար կանանց և մի՛ փարվիր ուրիշի կրծքին, որ քոնը չէ. քանզի տղամարդու ճանապարհներն Աստծու աչքի առջև են, և Նա գիտե նրա բոլոր շավիղները։


Առակներ 5. 16-21

Դիտվել է՝ 3732

Մեկնաբանություններ